Կարևոր իրադարձություններ

Apple-ի գլխավոր գրասենյակում տղամարդու դի է հայտնաբերվել

27 Ապրիլ, 2016 23:43
Apple-ի գլխավոր գրասենյակում տղամարդու դի է հայտնաբերվել

 Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության` Կուպերտինոյի (Կալիֆոռնիա) գլխավոր գրասենյակում անհայտ տղամարդու դի է հայտնաբերվել:

 

Ինչպես հաղորդում է The Independent-ը, դին հայտնաբերվել է ընկերության կոնֆերանս-սրահներից մեկում: Դին հայտնաբերած աշխատակիցները ոստիկանություն են զանգել` պատմելով հավանական ինքնասպանության մասին:


Apple-ի ղեկավարությունը դեռևս որևէ մեկնաբանություն չի տվել միջադեպի շուրջ: Մահացած մարդու ինքնությունը նույնպես դեռ անհայտ է: Հետաքննող ոստիկանները չեն հայտնում` արդյոք վերջինս ընկերության աշխատակից է եղել, թե՞ ոչ:

 

Լրահոս

Դիտել ավելին