Կարևոր իրադարձություններ

Իրանի պաշտպանության նախարարը Շոյգուի հետ քննարկել է ահաբեկչության դեմ պայքարի հարցը

27 Ապրիլ, 2016 23:27
Իրանի պաշտպանության նախարարը Շոյգուի հետ քննարկել է ահաբեկչության դեմ պայքարի հարցը

Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը հայտարարել է, որ Սերգեյ Շոյգուի հետ բանակցությունների հիմնական թեման եղել է ահաբեկչության դեմ պայքարը և այդ ոլորտում Իրանի ու Ռուսաստանի համագործակցման մեթոդները, հայտնում է RIA Novosti-ն:

«Շոյգուի հետ բանակցությունները եղել են նախորդ բանակցությունների շարունակությունը, և հիմնականում մենք քննարկել ենք ֆորումի թեմաները, ահաբեկչական հոսանքների դեմ պայքարի և այն սպառնալիքների հարցերը, որոնք նրանք ներկայացնում են միջազգային անվտանգության համար, և ինչ ձևով մենք կարող ենք համագործակցել այդ սպառնալիքներին հակազդելու համար»,- ասել է նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին