Կարևոր իրադարձություններ

Պետք է զսպվածություն ցուցաբերել, թույլ չտալ ագրեսիայի նոր դրսևորում և արյունահեղություն. ՌԴ ԱԳՆ

27 Ապրիլ, 2016 22:22
Պետք է զսպվածություն ցուցաբերել, թույլ չտալ ագրեսիայի նոր դրսևորում և արյունահեղություն. ՌԴ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի պայմաններում հարկավոր է զսպվածություն ցուցաբերել: Առաջնահերթ առաջադրանքն այն է, որ թույլ չտրվի ագրեսիայի հերթական դրսևորումը: Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:

«Այն, ինչ հիմա տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, մեր թեզիսի հաստատումն է, որի մասին մենք բարձրաձայնել ենք նախորդ ճեպազրույցների ընթացքում՝ այն մասին, որ այժմ, ինչպես երբևէ, հարկավոր է զսպվածություն ցուցաբերել և գործը վերադարձնել կայուն վիճակին»,- հայտնել է Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ ՌԴ ՊՆ-ն «վճռականորեն վստահ է», որ կողմերը պետք է վերականգնեն բանակցային գործընթացը, որը պետք է ուղղված լինի խնդրի կայուն խաղաղ կարգավորման հասնելուն:

«Սկզբունքորեն կարևոր ենք համարում  ունեցած համաձայնագրերի հիման վրա ռազմական ռիսկերն իջեցնելու ուղղությամբ տարվող աշխատանքը: Այժմ առաջնահերթությունն այն է, որ ագրեսիայի նոր դրսևորում, նոր արյունահեղություն չլինի, և իհարկե, մթնոլորտի վերկանգնում, որը կհանգեցնի իրավիճակի հանդարտեցմանը և բանակցային գործընթացի վերսկսմանը: Սրանք սկզբունքորեն կարևոր հարցեր են»,- հավելել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին