Կարևոր իրադարձություններ

Մեղրը կօգնի փրկել տեսողությունը

28 Ապրիլ, 2016 00:55
Մեղրը կօգնի փրկել տեսողությունը

Ժամանակակից աշխարհում պատկերացնել աշխատանքն առանց համակարգչի անհնար է: Սակայն համակարգչի առջև երկար նստելը մի շարք հիվանդությունների զարգացման պատճառ է դառնում, այդ թվում` տեսողության վատթարացման:

«Օրեկան 4 ժամից ավելի համակարգչով աշխատելով դուք վտանգվում եք հայտնվել աչքի պաթոլոգիական հիվանդությամբ տառապողների խմբում: Տարեկան այդ հիվանդների թիվը աճում է 7 %-ով, և ամեն ինչի պատճառը համակարգիչն է»,-ասում է ամերիկացի ակնաբուժ Մերի Խաամը:

Աչքի հիվանդությունների կանխարգելման համար անհրաժեշտ է յուրաքանչյուր 20 րոպեն մեկ ընդմիջում անել, հանգստացնել աչքերը և խմել սպիտակ մեղրով թեյ:

«Պարզվել է, որ սև թեյը սպիտակ մեղրի հետ աչքի հիվանդությունները կանխարգելող լավագույն միջոցն է, այն օգնում է օրգանիզմին պայքարել համակարգչի մոնիտորի վտանգավոր ճառագայթների դեմ: Դրա բացասական հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է օրեկան խմել 3 բաժակ մեղրով թեյ»,- խորհուրդ է տալիս Մերի Խաամը:

Մասնագետի կարծիքով` մեղրով թեյն առավել լավ է օգնում կանխարգելել տեսողության հետ կապված հիվանդությունները, քան A վիտամինով հարուստ հապալասը:

Խուրհուրդ է տրվում նաև օգտագործել թորած ջրի մեջ լուծված մեղրով աչքի կաթիլներ: Այն աչքի մեջ պետք է կաթեցնել օրեկան 2-3 անգամ:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Լրահոս

Դիտել ավելին