Կարևոր իրադարձություններ

Սև կաթնային թեյը օգտակար է առողջության և ոսկորների համար

28 Ապրիլ, 2016 00:00
Սև կաթնային թեյը օգտակար է առողջության և ոսկորների համար

Վերջին տարիներին ամենուր նորաձև է օգտագործել կանաչ թեյ, ինչը, կարծես, երկրորդ պլան է մղել սև թեյը:

Իրոք, կանաչ թեյը շատ օգտակար է և սխալ ու անհեթեթ կլիներ կոչ անել հրաժարվել դրանից: Սակայն մեզ համար դեռ մանկուց շատ սովորական դարձած սև թեյը նույնպես նվազ օգտակար չէ առողջության համար:

Վերջերս գիտնականների կողմից անցկացված մի շարք հետազոտություններն ապացուցել են, որ օրեկան թունդ սև թեյ խմելը պաշտպանում է այնպիսի լուրջ վտանգներից, ինչպեսին, օրինակ սրտի կաթվածն է: Այն նաև էականորեն պնդացնում է ոսկորները և լավացնում տրամադրությունը:

Ըստ գիտնականների, օրվա ընթացքում 3 բաժակ սև թեյ խմելով սրտի կաթվածի հավանականությունը էականորեն նվազում է: Դրան նպաստում են նրանում պարունակվող հակաօքսիդանտները: Ակնհայտ է, որ Անգլիայում լավ գիտեն սև թեյի առողջարար հատկությունների մասին և այն ճիշտ են խմում՝ կաթի հետ: Կաթով սև թեյի օգտակար հատկություններն ավելի ուժեղանում են:

600x580

Տարիքի հետ մարդու ոսկրային համակարգը կորցնում է իր ամրությունը: Ոսկորների փխրունությամբ տառապում են հատկապես ծեր կանայք, հետևաբար նրանց խորհուրդ է տրվում օրական 4 բաժակ սև թեյ խմել: Գիտնականների կարծիքով` իր առողջության համար հոգ տանող ցանկացած մարդու համար թեյի նորման օրեկան 3-8 բաժակն է: Հատկապես, եթե թեյախմությունն անցնում է հաճելի ընկերակցությամբ:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Լրահոս

Դիտել ավելին