Կարևոր իրադարձություններ

Հայաստանում մարդիկ ապահով են զգում գիշերը քայլելիս

27 Հոկտեմբեր, 2015 12:10
Հայաստանում մարդիկ ապահով են զգում գիշերը քայլելիս

Հայաստանն ընդգրկվել է Gallup-ի՝ «Համաշխարհային իրավունք և կարգ-2015» զեկույցում, անվտանգ երկրների առաջին տասնյակում: Զեկույցում տեղ գտած վերջին ցուցանիշային արդյունքները ներկայացնում են այն երկրների ցանկը, որտեղ մարդիկ զգում են առավել անվտանգ և վտանգված գիշերը զբոսնելիս: Արդյունքները հիմնված են 2014 թ. 141 երկրներում 142,000 չափահասների հետ անկցակցած հարցումների վրա:

Համաձայն արդյունքների՝ Վենեսուելան զբաղեցնում է առաջին տեղը այն երկրների տասնյակում, որտեղ մարդիկ իրենց զգում են առավել վտանգված գիշերը քայլելիս (22 %): Ի դեպ, այս երկիրը Հոնդուրասից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում սպանությունների ամենաբարձր ցուցանիշով:

Սինգապուրն ու Հոնգ Կոնգը այն երկրներն են, որտեղ մարդիկ իրենց զգում են առավել անվտանգ գիշերը քայլելիս՝ հավաքելով բարձրագույն 91 %:

Հայաստանը նույնպես տասնյակում է՝ 9-րդ տեղում: Ի դեպ, մեր երկիրը հավաքել է 82%՝ հաջորդելով Ավստրիային (81%):

 

Լրահոս

Դիտել ավելին