Կարևոր իրադարձություններ

Թուրքիան ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմ կստանա բոլոր պահանջները կատարելու դեպքում. Մոգերինի

27 Ապրիլ, 2016 22:05
Թուրքիան ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմ կստանա բոլոր պահանջները կատարելու դեպքում. Մոգերինի

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ԵՄ հետ բոլոր անհրաժեշտ չափանիշները պահպանելու դեպքում, Անկարան առանց վիզա ռեժիմ ստանալու հարցում Եվրոպական հանձնաժողովի կողմից ոչ մի խոչընդոտի չի հանդիպի, հայտնում է Interfax-ը:

«Եթե չափանիշները կատարվեն, մենք կգանք լիբերալիզացման, ինչպես դա արվել է մյուս երկրների հետ: Հանձնաժողովի առաջարկությունը լիովին հետևողական է` եթե չափանիշները կատարված չլինեն, դա տեղի չի ունենա»,- ասել է նա:

Մոգերինին նաև նշել է, որ գոյություն ունի հստակ կապ երկրի կողմից եվրոպական արժեքները հարգելու և վիզայի ռեժիմը ազատակայնացնելու միջև:

 

Լրահոս

Դիտել ավելին