Կարևոր իրադարձություններ

Հայաստանը չի պարտվել ՄԻԵԴ-ում Փերինչեքի գործով և հասել է այն ամենի, ինչ ուզում էր. Ամալ Քլունի

27 Ապրիլ, 2016 20:52
Հայաստանը չի պարտվել ՄԻԵԴ-ում Փերինչեքի գործով և հասել է այն ամենի, ինչ ուզում էր. Ամալ Քլունի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի շահերը պաշտպանող փաստաբան Ամալ Քլունին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը չի պարտվել ՄԻԵԴ-ի գործում:
 
«Կարևոր է հասկանալ` ինչում էր խնդիրը և որն էր մեր առաքելությունը: Իրականում Հայաստանը այդ գործում չի պարտվել: Գործը դատարան էր հասել քիչ հայտնի թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքի դիմումի համաձայն: Նա բողոքում էր Շվեյցարիայի դեմ` Հայոց ցեղասպանությունը ժխտելու պատճառով իրեն դատապարտելու համար», - ասել է Ամալ Քլունին:
 
«Ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ ես` որպես Հայաստանի ներկայացուցիչ, դեմ չենք խոսքի ազատությանը: Մենք պարզապես ցանկանում էինք, որ դատարանը պատշաճ ձևակերպումներ սահմանի Ցեղասպանության գործի հետ կապված», - մեկնաբանել է Ամալ Քլունին:
 

Լրահոս

Դիտել ավելին