Կարևոր իրադարձություններ

Ավարտվել է Հայաստանի ջրացատկի առաջնությունը

27 Ապրիլ, 2016 21:17
Ավարտվել է Հայաստանի ջրացատկի առաջնությունը

Երևանի Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում ավարտվեց ջրացատկի Հայաստանի առաջնությունը:

Աշտարակացատկերի Հայաստանի չեմպիոն է դարձել Վլադիմիր Հարությունյանը: 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Ազատ Հարությունյանը և Գևորգ Ներսիսյանը:

«Լև Սարգսյանը վնասվածքի պատճառով հանվեց մրցումներից: Վաղը նա բուժզննում կանցնի և պարզ կլինի վնասվածքի լրջությունը: Մենք Եվրոպայի առաջնությանն ենք նախապատրաստվում և նրա վնասվածքի լրջությունից է կախված՝ կմեկնենք թե ոչ:

Տղաների ընդհանուր մասնակցությունը դրական եմ գնահատում: Ազատ Հարությունյանը շատ լավ հանդես եկավ: Գիտեք, մի հետաքրքիր բան կա. Լևն ու Վլադիմիրը հաղթողի կոչման համար միշտ մրցակցում են, իսկ Ազատը դուրս է այդ «լարվածությունից» և ցույց տվեց իր լավագույն թռիչքները»,- ՀԱՕԿ պաշտոնական կայքը մեջբերում է ջրացատկի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի խոսքերը:

Ջրացատկի Հայաստանի առաջնությունը կայացել է ապրիլի 25-27-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին