Կարևոր իրադարձություններ

Ուրուգվայցի պատգամավորն իր երկրի իշխանություններին կոչ է արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը

27 Ապրիլ, 2016 20:22
Ուրուգվայցի պատգամավորն իր երկրի իշխանություններին կոչ է արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը

 Ուրուգվայցի պատգամավոր Դանիել Ռադիոն  իր երկրի իշխանություններին կոչ է արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Նման կոչով ուրուգվայցին հանդես է եկել ապրիլի 25-ին` Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառման շրջանակներում:

 

Դենիել Ռեդիոն Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու կոչ է արել Ուրուգվային` ասելով «կան որոշ հանգամանքներ, որոնք թույլ են տալիս մեր երկրին անել այս քայլը: Սա ուտոպիա չէ . ժամանակն է, որ Ուրուգվայը լրջորեն մտածի այս հնարավորության մասին, և հույս ունեմ, որ նա կգնա այդ ուղով»:


«Կցանկանայի, որ հիսուն տարի անց մեր բոլորի թոռները հպարտությամբ իմանային այն մասին, որ Ուրուգվայը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչած առաջին պետությունն է եղել»,- Ռադիոյի խոսքը մեջբերում է  Prensa Armenia-ն:


Միջոցառման ժամանակ Ուրուգվայի «Հայ դատի» հանձնախումբը կարևորել է պատգամավոր Դանիել Ռադիոյի ավանդը  ոգեկոչման միջոցառումների կազմակերպման գործում:

  

 

Լրահոս

Դիտել ավելին