Կարևոր իրադարձություններ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարն այցելել է ՀՀ ոստիկանություն

27 Ապրիլ, 2016 19:18
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարն այցելել է ՀՀ ոստիկանություն

 ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Արգո Ավակովի գլխավորած պատվիրակությանը:


Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

 

«Շնորհավորելով հյուրին նշանակման կապակցությամբ՝ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց ոստիկանության բարեփոխումների ներկա փուլը՝ նշելով, որ նախորդ տարիներին այդ ոլորտում դրական արդյունքներ են արձանագրվել նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ սերտ գործընկերության շնորհիվ: Արդյունավետ է եղել համատեղ աշխատանքը հատկապես համայնքային ոստիկանության մոդելի ներդրման, ոստիկանության անձնակազմի մասնագիտական պատրաստականության բարելավման, անդրազգային և կիբերհանցավորության դեմ պայքարի ու մի շարք այլ ուղղություններով:

 

Արգո Ավակովը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ կարևորեց փոխգործակցության բարձր մակարդակը և համոզմունք հայտնեց, որ գործընկերությունը Հայաստանի ոստիկանության բարեփոխման և համատեղ ծրագրերի իրականացման  ուղղությամբ շարունակվելու է:

 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս»,-ասվում է հաղորդագրությունում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին