Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը մեքենայություն է. Ալի Խամենեի

27 Ապրիլ, 2016 18:20
ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը մեքենայություն է. Ալի Խամենեի

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար, այաթոլլահ Ալի Խամենեին Թեհրանում ելույթ ունենալով աշխատավորների առջև մտահոգիչ ու մեքենայություն է որակել ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը, որն առնչվում է Իրանին նրա ակտիվները վերադարձնելուց հրաժարվելուն:

«Ամերիկայի որոշումը հարուցում է մտահոգություն և հանդիսանում է մեքենայություն, հատկապես միջուկային գործարքի կնքումից հետո: ԱՄՆ-ը իրականացնում է խաբեություն ու ոչնչացում»,- ասել է այաթոլլահ Ալի Խամենեին:

Սրանից առաջ էլ հաղորդվել էր, թե Ալի Խամենեին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը միայն թղթի վրա է վերացրել Իրանի դեմ պատժամիջոցները:

 

Լրահոս

Դիտել ավելին