Կարևոր իրադարձություններ

Հայկազ Բարսեղյանի սպանության գործն ուղարկվել է դատարան

27 Հոկտեմբեր, 2015 11:53
Հայկազ Բարսեղյանի սպանության գործն ուղարկվել է դատարան

«Փաստինֆո»-ն գրում է. 

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործն ուղարկվել է Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Դավիթ Հարությունյանին:
 
Ըստ մեղադրանքի՝ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը 2015թ. հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի ննջարանում առանձին դաժանությամբ, վերը նշված անձանցով, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին:
 
Ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, նախաքննության արդյունքներով` 4 հոգուց բաղկացած կազմակերպված խումբը գործել է առանձին դաժանությամբ՝ Հայկազ Բարսեղյանին զրկելով անգամ որևէ կերպ օգնություն կանչելու հնարավորությունից. մասնավորապես՝ փակել են բերանը, անշարժացրել։
 
Կուրսանտի դին հայտնաբերվել է հունվարի 29-ին՝ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մարզահրապարակում պտտաձողի վրա պարանով կախված վիճակում՝ մահացած։ Սակայն պարզվել է, որ դա եղել է ինքնասպանության իմիտացիա. երիտասարդը սպանված է եղել մինչ այդ։ 
 
Մասնավորապես՝ մի քանի այլ զինծառայողներ բռնել են անկողնում պառկած կուրսանտի ոտքերը և ձեռքերը, փակել բերանը՝ զրկելով օգնություն կանչելու հնարավորությունից, ապա սուր կտրող-ծակող գործիքով կտրել նրա աջ նախաբազկի արմնկափոսի երակը, որին հաջորդել են հարվածներ կուրսանտի կրծքավանդակին և դեմքին, այնուհետև սեղմելով պարանոցը՝ կոտրել են կուրսանտի ենթալեզվային ոսկորը։ 
 
Ապա հագցրել են կուրսանտի հագուստները և տեղափոխել զորամասի մարզահրապարակ, որտեղ և պտտաձողից կախել են այս դաժան գործողությունների արդյունքում շնչահեղձությունից մահացած Հայկազ Բարսեղյանին:
Ավելին՝ այստեղ
 

Լրահոս

Դիտել ավելին