Կարևոր իրադարձություններ

Քիմ Քարդաշյանը մեկնաբանել է իր ամուսնալուծության մասին լուրերը

27 Ապրիլ, 2016 18:07
Քիմ Քարդաշյանը մեկնաբանել է իր ամուսնալուծության մասին լուրերը

 

Օրերս Քիմ Քարդաշյանն իր երկրպագուների համար վիդեոուղերձ է հրապարակել, որում հերքել է ամուսնու հետ բաժանության մասին խոսակցությունները։ Հիշեցնենք, որ վերջին շրջանում խոսակցություններ էին շրջանառվում այն մասին, որ Քանիե Ուեսթը  ագրեսիվորեն է վերաբերվում իր շրջապատին։Իրենց հերթին, Քարդաշյանի երկրպագուները սկսել էին ենթադրել, որ ամուսինները բաժանվում են։

Ինչպես վստահեցրել է Քիմ Քարդաշյանը, իրենք կարգավորել են հարաբերությունները. «Մի անհանգստացեք, ես չեմ պատրաստվում լքել Քանիեյին»,- ասել է աստղը։

Բացի այդ, նա անդրադարձել է երրորդ երեխա ունենալու մասին լուրերին.

«Մենք չենք պատրաստվում հատուկ միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ։ Այո, Քանիեն իսկապես ցանկանում է եւս մեկ երեխա ունենալ, սակայն ես դեռեւս պատրաստ չեմ անցնել այդ ամենի միջով»,- ասել է Քիմը։

LOS ANGELES, CA - APRIL 05: Kim Kardashian, North West, Kanye West, Kendall Jenner and Kylie Jenner are seen at church for Easter in Los Angeles on April 05, 2015 in Los Angeles, California.  (Photo by Bauer-Griffin/GC Images)

Նա անդրադարձել է նաեւ կրտսեր քրոջ՝ Քայլիի հետ ունեցած կոնֆլիկտին, ում մեղադրել էր իրեն կրկնօրինակելու մեջ։

«Ես ասել եմ, որ դատի կտամ Քայլիին, որովհետեւ նա կրկնօրինակում է իմ ոճը, սակայն դա ընդամենը կատակ էր։ Իրատես եղեք։ Նա իմ քույրն է, մի՞թե կարծում եք, որ ես նրան իսկապես պատրաստվում էի դատի տալ՝ հատկապես, որ  ինչպես աղջիկների մեծամասնությունը, մենք փոխանակվել ենք զգեստներով։ Քայլին իր ոճն ունի, այն կարող է խաչվել իմ ոճի հետ, սակայն դրանում ոչ մի դատապարտելի բան չկա»,- հայտարարել է Քիմ Քարդաշյանը։

690x1104_0xc0a83925_18192180201461752078

 

Լրահոս

Դիտել ավելին