Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում ընթանում է քաղաքացիական պատերազմ. ՌԴ ԱԳՆ

27 Ապրիլ, 2016 18:03
Թուրքիայում ընթանում է քաղաքացիական պատերազմ. ՌԴ ԱԳՆ

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ զբոսաշրջային նպատակով Թուրքիա մեկնելուց զերծ մնալու մասին քաղաքացիներին ՌԴ ԱԳՆ-ի տված խորհուրդը մնում է ուժի մեջ:

«Թուրքիան նախկինի նման դասվում է այն երկրների թվին, ուր Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ չի տրվում գնալ: Զոսաշրջային նպատակով այդ երկիր չգնալու համար մեր արած նախկին համառ պահանջները մնում են ուժի մեջ: Դրանց ճշմարտացիությունը բազմիցս հաստատվել է փաստերով:

Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ Թուրքիայի հարավ-արևելքում ինտենսիվ բախումներ են ընթանում թուրքական անվտանգության ուժերի ու «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինված ջոկատների միջև: Թուրքիայում, ըստ էության, ընթանում է քաղաքացիական պատերազմ»,- ասել է Զախարովան:

 

Լրահոս

Դիտել ավելին