Կարևոր իրադարձություններ

Ուշադրություն ՝ «Մելլաթ բանկ»- ը հայտարարում է մրցույթ

08 Ապրիլ, 2016 17:25
Ուշադրություն ՝ «Մելլաթ բանկ»- ը հայտարարում է մրցույթ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 1                            

«Մելլաթ բանկ» ՓԲ ընկերությունը հայտարարում է վարձակալած տարածքի վերանորոգման և վերակառուցման, «դեպոզիտարիայի և դրամապահոցի հիմնակառուցման, ինչպես նաև դրանց հարակից և սպասարկման համար անհրաժեշտ տարածքի շինարարության և վերանորոգման աշխատանքների» իրականացման մրցույթ: Աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված ստանդարտներին, շինարարական նորմերին և կանոններին համապատասխան: Մրցույթին կարող են մասնակցել  նման աշխատանքներ իրականացնելու համար օրենքով սահմանված համապատասխան  լիցենզիաներ ունեցող անձինք: Հաղթող կընտրվի նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը: Աշխատանքի մանրամասն նկարագիրը ստանալու համար անհրաժեշտ է դիմել «Մելլաթ բանկ» ՓԲԸ/հասցե`ք.Երևան, Ամիրյան 6/ կամ զանգահարել 010-545-118  հեռախոսահամարով:

Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն իրենց կողմից հաստատված գնային առաջարկներ`կից ներկայացնելով նաև լիցենզիայի պատճենը: Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել «Մելլաթ բանկ» ՓԲԸ/ հասցե`ք.Երևան, Ամիրյան 6, հեռ. 010-545-118/` մինչև սույն թվականի ապրիլի 15-ը, ժամը 12:00:

 

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 2                     

«Մելլաթ բանկ» ՓԲ ընկերությունը հայտարարում է վարձակալած տարածքի բանկային գործունեությանը ներկայացվող պահանջներին համապատասխան վերակառուցման իրականացման համար էսքիզային նախագծային, աշխատանքային նախագծային փաստաթղթերի կազմման, դիզայներական  աշխատանքների կատարման, ինչպես նաև հեղինակային հսկողության իրականացման մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել  համապատասխան փորձ և մասնագիտական գիտելիքներ ունեցող անձինք: Հաղթող կընտրվի նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է դիմել «Մելլաթ բանկ» ՓԲԸ /հասցե`ք.Երևան, Ամիրյան 6/ կամ զանգահարել 010-545-118  հեռախոսահամարով:

Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն իրենց կողմից հաստատված գնային առաջարկներ: Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել «Մելլաթ բանկ» ՓԲԸ/ հասցե`ք.Երևան, Ամիրյան 6, հեռ. 010-545-118/` մինչև սույն թվականի ապրիլի 15-ը, ժամը 11:00:  

 

Լրահոս

Դիտել ավելին