Կարևոր իրադարձություններ

Ամերիկացիների մեծ մասը ցանկանում է փոխել նախագահի ընտրության ընթացակարգը. Ipsos

27 Ապրիլ, 2016 17:23
Ամերիկացիների մեծ մասը ցանկանում է փոխել նախագահի ընտրության ընթացակարգը. Ipsos

Հարցման ենթարկված ամերիկացիների կեսից ավելին փոփոխություններ է ցանկանում ընտրական համակարգում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով հարցմանը, որն անցկացվել է Ipsos սոցիոլոգիական ծառայության ու գործակալության կողմից համատեղ։

Հաղորդվում է, որ պոտենցիալ ընտրողների 51 տոկոսը նախնական ընտրությունների համակարգը համարում է «շինծու» որոշ թեկնածուների նկատմամբ։ 71 տոկոսը հայտարարել է, որ կնախընտրեր թեկնածու ընտրել կուսակցությունից ուղիղ քվեարկությամբ։

Հարցման ընթացքում պարզվել է, որ ընտրողների 27 տոկոսը չի հասկանում, թե ինչպես է տեղի ունենում նախնական ընտրությունների (փրայմերիզ) գործընթացը։

Պատասխանողների մոտ կեսը կողմ է արտահայտվել փրայմերիզների անցկացման շրջանը մի քանի ամսից մեկ օրվա կրճատելուն։ Հարցման արդյունքները գրեթե միանման են հանրապետական և դեմոկրատ ընտրողների շրջանում։

Հարցմանը մասնակցել են ավելի քան 1500 ամերիկացիներ։

 

Լրահոս

Դիտել ավելին