Կարևոր իրադարձություններ

Ջրամեկուսացման և վերելակների հորանների նորոգման աշխատանքներ` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (լուսանկարներ)

27 Հոկտեմբեր, 2015 11:27
Ջրամեկուսացման և վերելակների հորանների նորոգման աշխատանքներ` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (լուսանկարներ)

Ձմռան ամիսներին խնդիրներից զերծ մանլու նպատակով մայրաքաղաքի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերում շարունակվում են տարաբնույթ աշխատանքները: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առանձին շենքերում միաժամանակ ընթանում են տանիքների ջրամեկուսացման և վերելակների հորանների մաքրման աշխատանքներ: Վերելակների անխափան աշխատանքն ապահովելու համար տարիների ընթացքում կուտակված կենցաղային անպիտան իրերը մեկտեղվում և պարկերով հանվում են հորաններից: Անհրաժեշտության դեպքում նաև նորոգվում են հորանների վնասված պատերը: Գործընթացին հետևում են ոչ միայն վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչները, այլև տվյալ շենքերի բնակիչները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին