Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519,5
    525,5

  • EUR

    621
    633

  • RUB

    6,81
    7,05

Կարևոր իրադարձություններ

Իշխանությունն առաջին անգամ որոշել է, որ տեղամասերում արջի ծառայություններով պայմանավորված կեղծիքներ չանի. Էդմոն Մարուքյան

27 Ապրիլ, 2016 16:01
Իշխանությունն առաջին անգամ որոշել է, որ տեղամասերում արջի ծառայություններով պայմանավորված կեղծիքներ չանի.  Էդմոն Մարուքյան

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկմանը նշեց, թե անկախ ամեն ինչից դեմ է ԸՕ-ի այս տարբերակին, այդուհանդերձ էլեկտրոնային համակարգի ներդրմանը կողմ է և պատրաստ է միանալ միջազգային գործընկերներից աջակցություն ստանալու դիմումին:


Մարուքյանը նշեց, թե պառլամենտական ընտրությունների հետ կապված տեղամասում մեծ մտահոգություններ չունի, սակայն խնդիր տեսնում է:


«Իշխանությունն առաջին անգամ որոշել է, որ տեղամասերում արջի ծառայություններով պայմանավորված կեղծիքներ չանի, լավ է, ողջունելի է, բայց դրա հետ մեկտեղ այլ բան պետք է աներ իշխանությունը, որ փորձեր հնարավորինս շատ ձայն հավաքել, իսկ այդ ուրիշ բանը տարածքային ցուցակներ են, ինչի մասին ես խոսել եմ»,- ասաց նա:


Մարուքյանի խոսքով  մեծամասնական տարբերակը հետընթաց է: «Մեկ բան ես գիտեմ, որ այսօր մեծամասնական համակարգով բաշխվում է 41 մանդատ, առաջարկվող ԸՕ-ով այդ տրամաբանությամբ բաշխվում է 50 մանդատ, և ես դա համարում եմ հետքայլ: Մարդը գնում է ինչ-որ մարդու է ընտրում, և ինչ-որ մարդու դիմաց է դնում «պտիչկան», և մենք չենք կարող ասել կուսակցության մասին, ասելու են կուսակցությունները մի կողմ, բայց մեր թաղի էսինչ մարդը շատ լավ մարդ է, բա ոնց պետք է իրան ընտրեք, այ կգնաք ՀՀԿ-ի թերթիկը կվերցնենք հետևում իրա անունն է ու կնշեք, ինքը շատ լավ մարդ է»,- ասաց նա:


Մինչդեռ, ըստ պատգամավորի, իրենց առաջարկն է կուսակցության պայքարում մրցարկցությունը գնա բրենդների միջև, այսինքն՝ ՀՀԿ-ն՝ որպես բրենդ, մրցակցի մյուս բերնդների հետ: «Այստեղ դուք մտահոգություն ունենք, դրա համար էլ չեք համաձայնվում, որ այլ տարբերակով մարզային ներկայացուցչությունը լուծվի»,- դիմելով ՀՀԿ-ին ասաց Մարուքյանը:


Այլ մտահոգիչ փաստ նա ևս ուներ: «Քվեաթերթիկները վերցնում է տանում քվեախցիկ, իրեն հետաքրքրողը վերցնում է, քվեարկում,  մյուսները թափում, դա կարուսելի օրինականացման տարբերակ է, մարդուն ասեն փողը վերցրու, գնա քվեարկիր այսինչ ուժին, այսինչ ուժի քվեաթերթիկը դուրս բեր, որովհետև ես կասկածում եմ, որ դու ուզում էիր իրեն քվեարկես: Այս առումով ձեռքը բռնելու տարբերակ չունենք»,- ասաց նա և եզրափակեց, թե ինքը  ԸՕ-ին այս տեսքով դեմ է:

Լրահոս

Դիտել ավելին