Կարևոր իրադարձություններ

Չինաստանը տարեսկզբից փակել է 1000-ից ավելի կայք և 8000 բլոգ

27 Ապրիլ, 2016 15:55
Չինաստանը տարեսկզբից փակել է 1000-ից ավելի կայք և 8000 բլոգ

Չինաստանի համացանցային կարգավորիչ մարմինը՝ Կիբեռտարածության հարցերով վարչությունը, 2016 թվականի սկզբից փակել է 1046 կայք և 8008 միկրոբլոգ, որոնք տարածել են անցանկալի կոնտենտ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Համաձայն կարգավորիչ մարմնի հաղորդման՝ կայքերն ու բլոգները փակվել են պոռնոգրաֆիական նյութեր և ազգային անվտանգությունը սպատնալիքի տակ դնող տեղեկություններ տարածելու համար։ Եվս 85 կայք կարգավորիչ մարմնից նախազգուշացում է ստացել՝ կապված կոնտենտի հետ։

Մարտին հաղորդվել էր, որ Չինաստանի իշխանությունները 2015 թվականի ընթացքում փակել են 28 հազար կայք, որոնք տարածել են անցանկալի կոնտենտ։

Վերջին տարիներին երկրում ընդունել են մի ողջ շարք նորմատիվ և գաղափարական փաստաթղթեր, որոնք պարտավորեցնում են ազգային համացանցային ընկերություններին ու ԶԼՄ-ներին՝ ակնդետ հետևել համացանցում տարածվող տեղեկատվության որակին։

 

Լրահոս

Դիտել ավելին