Կարևոր իրադարձություններ

Չի կարելի թույլ տալ ԼՂ-ում ագրեսիայի նոր բռնկում. ՌԴ ԱԳՆ

27 Ապրիլ, 2016 15:52
Չի կարելի թույլ տալ ԼՂ-ում ագրեսիայի նոր բռնկում. ՌԴ ԱԳՆ

 

Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակում անհրաժեշտ է զսպվածություն դրսևորել, առաջնահերթ խնդիրն ագրեսիայի հերթական բռնկում թույլ չտալն է։ Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է РИА Новости-ն։

 

«Այն, ինչ հիմա տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, մեր թեզի հաստատումն է, որը մենք բարձրաձայնել ենք նախորդ ճեպազրույցների ժամանակ՝ այժմ, ինչպես երբեք, անհրաժեշտ է զսպվածություն դրսևորել և գործը տանել դեպի կայունության վերականգնում»,- հայտարարել է Զախարովան ճեպազրույցի ընթացքում։

 

Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ում համոզված են, որ կողմերը «պետք է վերսկսեն բանակցային գործընթացը», որը կուղղվի կայուն խաղաղ կարգավորման ձեռքբերմանը։

 

«Սկզբունքորեն կարևոր ենք համարում ակտիվացնել առկա պայմանավորվածությունների հիման վրա ռազմական ռիսկերի նվազեցման ուղղությամբ աշխատանքը»,- հավելել է նա։

 

«Այժմ առաջնահերթ խնդիրն, իհարկե, իրավիճակը հանգստացնելն է, նոր ագրեսիան, նոր արյունահեղությունը թույլ չտալը և, իհարկե, մթնոլորտի վերականգնումը, որը կնպաստեր և՛ իրավիճակի հանդարտմանը, և՛ բանակցային գործընթացի վերսկսմանը։ Դրանք սկզբունքորեն կարևոր բաներ են»,- ընդգծել է Զախարովան։

 

 

Լրահոս

Դիտել ավելին