Կարևոր իրադարձություններ

Չինաստանում ավելորդ քաշից տառապող երեխաների թվի կտրուկ աճի պատճառը ֆասթ ֆուդն է. հետազոտություն

27 Ապրիլ, 2016 15:45
Չինաստանում ավելորդ քաշից տառապող երեխաների թվի կտրուկ աճի պատճառը ֆասթ ֆուդն է. հետազոտություն

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ չինացի բժիշկները հստակեցրել են, թե ինչպես է արևմտյան կենսակերպը երկրում ազդում երեխաների առողջության վրա: Հետազոտությունը հրապարակվել է European Journal of Preventive Cardiology հանդեսում:

Դրանում նշված է, որ արևմտյան կենսակերպի՝ ֆասթֆուդի ինտենսիվ օգտագործման հիմնական վնասը դարձել է Չինաստանում ավելորդ քաշով երեխաների թվի կտրուկ մեծացումը: Ընդ որում՝ աղջիկների մոտ այն դրսևորվել է ավելի ցայտուն կերպով, ինչն ըստ ամենայնի կապված է նաև ժողովրդագրական քաղաքականության հետ:

Խնդիրն ավելի սուր է նաև 7-12 տարեկան երեխաների մոտ՝ համեմատած դեռահասների (13-18 տարեկան) հետ: Դա իր հերթին կարող է կապված լինել նրա հետ, որ դեռահասները ավելի մեծ ուշադրություն են հատկացնում իրենց արտաքինին:

Փորձագետները խորհուրդ են տալիս, որ Չինաստանն ավելի մեծ ուշադություն հատկացնի տվյալ խնդրին, խթանի երեխաների ու դեռահասների շրջանում առողջ կենսակերպը:

 

Լրահոս

Դիտել ավելին