Կարևոր իրադարձություններ

Կոմիտասը չի՛ խելագարվել. «Հանճարը խելագարների աշխարհում» ֆիլմում սենսացիոն մանրամասներ են ներկայացված

27 Ապրիլ, 2016 15:15
Կոմիտասը չի՛ խելագարվել. «Հանճարը խելագարների աշխարհում» ֆիլմում սենսացիոն մանրամասներ են ներկայացված

Տեղի է ունեցել «Հայկական չափանիշ» կինոկենտրոնի «Կոմիտաս. հանճարը խելագարների աշխարհում» վավերագրական ֆիլմի առցանց պրեմիերան:

Ոչ մի երաժիշտ այնքան զորեղ ազդեցություն չի գործել հայ ստեղծագործական կյանքի վրա, որքան Կոմիտասը: Հավաքելով հայկական ժողովրդական երգերը՝ նա դրանք ժողովրդին էր վերադարձնում մաքրված և վերածնված:

Երկար ժամանակ ընդունված էր կարծել, որ Կոմիտասը երկու տասնամյակ տառապում էր հոգեկան խանգարվածությամբ, որն էլ, ի վերջո, դարձել էր նրա մահվան պատճառը փարիզյան հոգեբուժարանում: Սակայն 1991 թվականին պաշտոնական այս վարկածը կասկածի տակ դրվեց:

«Կոմիտաս. հանճարը խելագարների աշխարհում» ֆիլմում լույս է սփռվում Կոմիտասի հիվանդության և մահվան թաքնված հանգամանքների վրա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին