Կարևոր իրադարձություններ

Մի օր կվերադառնամ «Ինտեր»․ Դիեգո Սիմեոնե

27 Ապրիլ, 2016 15:10
Մի օր կվերադառնամ «Ինտեր»․ Դիեգո Սիմեոնե

Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հայտարարել է, որ մի օր վերադառնալու է Միլանի «Ինտեր»։

« «Ինտեր»-ի փոխնախագահ Խավիեր Ձանետիի հետ շարունակում եմ շփվել հեռախոսով։ Չեմ վախենում այս մասին հյատարարել։ Մենք միասին խաղացել ենք ժամանակին։

Մի օր կվերադառնամ «Ինտեր», քանի որ այս ակումբի հետ կապված շատ հաճելի հիշողություններ ունեմ։

Նախկինում այնտեղ հաջողությամբ խաղացել եմ որպես ֆուտբոլիստ։ Նպատակս է այնտեղ վերադառնալ որպես մարզիչ»,- Սիմեոնեի խոսքերը մեջբերում է Mediaset Premium-ը։

 

Լրահոս

Դիտել ավելին