Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը հնարավոր է համարում Բաքվի և Երևանի միջև զինվորականների մակարդակով շփումը

27 Ապրիլ, 2016 14:57
Ռուսաստանը հնարավոր է համարում Բաքվի և Երևանի միջև զինվորականների մակարդակով շփումը

Ռուսաստանը հնարավոր է համարում Բաքվի և Երևանի միջև զինվորականների մակարդակով շփումը, սակայն բարձր մակարդակով հանդիպման մասին խոսք չկա. ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

 

«Ես դեռ չեմ լսել նման հանդիպման նախապատրաստման մասին՝ հաշվի առնելով այն, որ հակամարտության գոտում իրավիճակը սրվել է։ Դա կողմերի միջև ուղիղ երկխոսության գործընթացը հետ գցեց: Չնայած դրան՝ Ռուսաստանի միջնորդությամբ հաջողվել է դադարեցնել առճակատումը: Հավանական է, որ խոսք կլինի զինվորականների միջև շփումը շարունակելու մասին»,-ասել է նա:

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են իրավիճակի վերաբերյալ զեկույց ներկայացնել։

 

«Համանախագահներն ապրիլի 20-ին եղել են գործող նախագահի մոտ, զեկուցել են իրավիճակի մասին, ապրիլի 6-9-ին նրանք եղել են տարածաշրջանում: Ակնկալվում է, որ նրանք կարող են հետագա գործողությունների վերաբերյալ զեկույցով հանդես գալ»,- ասել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին