Կարևոր իրադարձություններ

Երկրի նոր սահմանադրությունը չի լինի կրոնական. Դավութօղլու

27 Ապրիլ, 2016 14:48
Երկրի նոր սահմանադրությունը չի լինի կրոնական. Դավութօղլու

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ երկրի նոր սահմանադրությունը ներառելու է կրոնը պետությունից անջատելու դոկտրին:

Դավութօղլուն նման հայտարարություն արել է այն բանից հետո, իերբ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Քահրամանը հայտարարել է, որ ճնշող մեծամասնությամբ մուսուլմանական բնակչությամբ Թուրքիային անհրաժեշտ է կրոնական սահմանադրություն:

Դավութօղլուն ընդգծել է, որ տվյալ առաջարկը հակասում է ժամանակակից հանրապետության հիմնարար սկզբունքներին: Քահրամանն ավելի ուշ հայտարարել է, որ իր արած հայտարարությունը անձնական պատկերացումների արդյունք է, և նոր սահմանադրությունը պետք է երաշխավորի կրոնական ազատություններ:

 

Լրահոս

Դիտել ավելին