Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    517,5
    523,5

  • EUR

    616,5
    628,5

  • RUB

    6,78
    7,02

Կարևոր իրադարձություններ

Ճապոնիայում ստեղծվել է համակարգչային մկնիկ, որը չափում է սթրեսի մակարդակը

27 Ապրիլ, 2016 14:43
Ճապոնիայում ստեղծվել է համակարգչային մկնիկ, որը չափում է սթրեսի մակարդակը

Ճապոնական Alps Electric ընկերությունը, որը զբաղվում է էլեկտրոնային բաղադրիչների մշակմամբ, ներկայացրել է նոր համակարգչային մկնիկ, որը թույլ է տալիս չափել օգտատիրոջ սթրեսի մակարդակը։ Այս մասին հայտնում է Nikkei Technology պարբերականը։

Սարքն ունի ջերմաստիճանի և օդի խոնավության ցուցիչներ, ինչպես նաև սենսորներ, որոնք չափում են մի շարք ֆիզիոլոգիական ցուցանիշներ, մասնավորապես՝ զարկերակի աշխատանքն ու ձեռքի ափերի քրտնարտադրությունը։ Վերլուծելով դրանք՝ սարքը որոշում է սթրեսի մակարդակը։

Հավելյալ թեստերի անցկացումից հետո ընկերությունը մտադիր է այն վաճառքի հանել մինչև այս տարվա վերջ։ Արժեքը հայտնի չէ։

Լրահոս

Դիտել ավելին