Կարևոր իրադարձություններ

Alibaba-ի հիմնադիր Ջեք Ման Ասիայի ամենահարուստ մարդն է

27 Ապրիլ, 2016 14:37
Alibaba-ի հիմնադիր Ջեք Ման Ասիայի ամենահարուստ մարդն է

Առցանց վաճառքի չինական հսկա Alibaba-ի հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Ջեք Ման դարձել է Ասիայի ամենահարուստ մարդը՝ հայտնում է Bloomberg-ը։ Նրա կարողությունն աճել է 4.3 մլրդ դոլարով՝ հասնելով 33.3 մլրդ դոլարի։

32.7 մլրդ դոլար կարողությամբ երկրորդ տեղում Dalian Wanda զարգացման խմբի հիմնադիր Վան Ցզյանլինն է։

Ասիայի ամենահարուստ մարդկանց շարքում երրորդ տեղը զբաղեցրել է հոնկոնգցի ձեռնարկատեր Լի Կաշինը. նրա կարողությունը կազմել է 29.5 մլրդ դոլար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Alibaba-ն ներկայումս աշխարհի խոշորագույն ռիթեյլերն է՝ մարտի 31-ին ավարտված ֆիսկալ տարում 482,1 մլրդ դոլարի շրջանառությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին