Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Ղրիմի թաթարների մեջլիսի գործունեության արգելքը

27 Ապրիլ, 2016 14:36
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Ղրիմի թաթարների մեջլիսի գործունեության արգելքը

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ն այսօր ափսոսանք է հայտնել Ղրիմի Գերագույն դատարանի կապակցությամբ, որով ծայրահեղական է ճանաչվել և արգելվել է Ղրիմի թաթարների մեջլիսի գործունեությունը. «Մենք ափսոսում և դատապարտում ենք այդ որոշումը, որը Ղրիմի թաթարների համայնքի վրա պարբերական ճնշման նոր դրսևորում է»:

Թուքրիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ մեջլիսը Ղրիմի թաթարների օրինական ներկայացուցչական մարմին է:

Ապրիլի 26-ին Ղրիմի Գերագույն դատարանը բավարարել է հանրապետության դատախազ Նատալյա Պոկլոնսկայայի հայցը, որում պահանջվում էր արգեել Ղրիմի թաթարների մեջլիսը: Դատարանը կազմակերպության գործունեությունը ճանաչել է ծայրահեղական և արգելել է այն:

 

Լրահոս

Դիտել ավելին