Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը հնարավոր է համարում Երևանի և Բաքվի միջև ռազմական շփումների շարունակումը. Լուկաշևիչ

27 Ապրիլ, 2016 14:11
Ռուսաստանը հնարավոր է համարում Երևանի և Բաքվի միջև ռազմական շփումների շարունակումը. Լուկաշևիչ

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ Ռուսաստանը հնարավոր է համարում Երևանի և Բաքվի միջև ռազմական շփումների շարունակումը:

Նա հավելել է, որ բարձր մակարդակի հանդիպման մասին խոսակցություններ չկան: «Ես դեռ չեմ լսել նման հանդիպման նախապատրաստության մասին՝ հաշվի առնելով, որ հակամարտության գոտում տեղի է ունեցել լարվածության բռնկում:

Դա խստապես հետ է մղել կողմերի միջև ուղիղ երկխոսության գործընթացը: Եվ այնուամենայնիվ, Ռուսաստանի միջնորդությամբ հաջողվեց հասնել դիմակայության դադարեցմանը:

Ըստ ամենայնի, խոսքը լինելու է զինվորականների միջև շփումների շարունակման մասին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են հանդես գալ Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին զեկույցով:

Համանախագահներն ապրիլի 20-ին եղել են գործող նախագահի մոտ, զեկուցել են իրավիճակի մասին, իսկ ապրիլի 6-9-ը նրանք եղել են տարածաշրջանում: Ակնկալվում է, որ նրանք կարող են Վիեննայում հանդես գալ հետագա գործողությունների մասին զեկույցով:

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպում դեռ չի մշակվում, սակայն կողմերի միջև ռազմական գծով շփումները կշարունակվեն»,- ասել է Լուկաշևիչը:

 

Լրահոս

Դիտել ավելին