Կարևոր իրադարձություններ

ՊՆ-ից չեն հերքում՝ հայկական կողմը վերադարձրել է քառօրյա պատերազմում կորցրած որոշ դիրքեր.aravot.am

27 Ապրիլ, 2016 10:03
ՊՆ-ից չեն հերքում՝ հայկական կողմը վերադարձրել է քառօրյա պատերազմում կորցրած որոշ դիրքեր.aravot.am

Aravot.am - ը գրում է

Կան տեղեկություններ, որ հայկական կողմը վերջին օրերին վերադարձրել է քառօրյա պատերազմում կորցրած որոշ դիրքեր: Այս տեղեկությունը ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց: Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին՝ որոշ դիրքերը վերադարձնելու մասին տեղեկությունները նույնպես հասել են, բայց նա չցանկացավ մանրամասնել. «Ես կգերադասեի, որ այդ հայտարարություններն անեն պաշտոնյաները…այդպես էլ պետք է լիներ, բրավո մեր տղերքին, մեզ՝ բոլորիս, որ ստիպեցինք՝ իշխանությունները խելքի գան»: Իշխանություններին մշտապես քննադատող ազատամարտիկին երեկ հիացրել է Սերժ Սարգսյանի ելույթը, մասնավորապես, այն հայտարարությունը, թե ռուս խաղաղապահները անելիք չունեն հակամարտության գոտում: «Սերժ Սարգսյանի երեկվա ելույթը շատ համարձակ ու տեղին էր, այդպիսի ելույթ վաղուց պետք է ունենար: Վաղուց ժամանակն էր, որովհետեւ մենք պատերազմում պարտված կողմ չենք, տարածքների վերադարձման հարցն էլ շահարկման ենթակա չպետք է լիներ՝ սկսած այն ժամանակից, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց: Իշխանությունները մինչեւ հիմա լեգիտիմության պակաս ունեին, իշխանություններին եմ դիմում՝ համարեք՝ այդ լեգիտիմությունը ձեզ տվեցինք, կատարեք համարժեք քայլեր: Երեկ, կարծես թե, Սերժ Սարգսյանը համարժեք քայլ արեց իր հայտարարությամբ, այսօր էլ ՊՆ ոլորտում պաշտոնանկությունների մասին որոշմամբ: Իհարկե, դրանք քիչ են, միայն պաշտոնից ազատվածները չեն մեղավոր: Բոլոր պատասխանատուները պետք է պատասխան տան»: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ 


 

Լրահոս

Դիտել ավելին