Կարևոր իրադարձություններ

Երեկ որոշվել է` գազի գինն իջեցնել նաև շարքային սպառողների համար. «Հրապարակ»

27 Ապրիլ, 2016 07:30
Երեկ որոշվել է` գազի գինն իջեցնել նաև շարքային սպառողների համար. «Հրապարակ»

Տեւական քննարկումներից հետո երեկ որոշվել է` գազի գինն իջեցնել նաեւ շարքային սպառողների համար: Մեր աղբյուրների փոխանցմամբ, եթե մինչ այս բնակիչը 1000 խմ-ի համար վճարում էր 156 հազար դրամ, այժմ կվճարի 146 հազար: Երեկ արդեն «Գազպրոմ-Արմենիան» գնի իջեցման հայտը ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող մարմնին` 146 հազար 700 դրամ ձեւաչափով, սակայն 700-ը կիջնի սպասվող քննարկումների ընթացքում: Ինչ վերաբերում է «այլ» սպառողներին` արդյունաբերություն, հիվանդանոցներ, էներգետիկա, որոնք 10 հազար խմ-ից ավելի են սպառում, նրանց համար գազի գինը 277 դոլարի փոխարեն կդառնա 258: Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում սպասվում է նաեւ էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում, այդ թվում եւ՝ շարքային սպառողի համար:

 

Լրահոս

Դիտել ավելին