Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ է ասել Վազգեն Սարգսյանը տեսնելով ոճրագործներին. 16 տարի անց ԱԺ դահլիճում եղած պատգամավորները վերապրում են (տեսանյութ) armlur.am

27 Հոկտեմբեր, 2015 10:50
Ի՞նչ է ասել Վազգեն Սարգսյանը տեսնելով ոճրագործներին. 16 տարի անց ԱԺ դահլիճում եղած պատգամավորները վերապրում են (տեսանյութ)  armlur.am

Armlur.am-ը գրում է. 16 տարի առաջ, 1999թ. հենց այս օրը՝ հոկտեմբերի 27-ին, Հայաստանում տեղի ունեցավ խոշոր ահաբեկչություն, ոճիր, ինչի նույնարժեք զուգահեռները դժվար է գտնել Հայոց պատմության մեջ: Խորհրդարանում՝ նիստի ժամանակ, գնդակահարվեց մեր պետականությունը: Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահի տեղակալներ Ռուբեն Միրոյանը եւ Յուրի Բախշյանը, պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը, Արմենակ Արմենակյանը, կառավարության անդամ Լեոնարդ Պետրոսյանը սպանվեցին Հունանյան եղբայրների ղեկավարած ահաբեկչական խմբավորման անդամների կողմից արձակված կրակոցներից:

Հոկտեմբերի 27-ը սոսկ անհատների, նշանավոր քաղաքական-պետական գործիչների, երկրի բարձրագույն պաշտոնյաների նկատմամբ իրականացված ահաբեկչություն չէր: Այն իր հետեւանքներով դարձավ Հայոց պատմության ամենասեւ էջը, անկախության շրջանի քաղաքական ընթացքի բախտորոշ ջրբաժանը: Երկու ամենաազդեցիկ ու ժողովրդական գործիչների՝ երկրի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների ղեկավարների սպանությամբ խաթարվեցին այն հակակշիռները, որոնք ժողովրդավարության, առողջ քաղաքական կյանքի գրավական էին եւ արգելապատնեշ՝ բռնատիրական մենիշխանության հաստատման ճանապարհին: 



Ավելին՝ այստեղ


 

Լրահոս

Դիտել ավելին