Կարևոր իրադարձություններ

Ինչպես են մարդիկ բարևում տարբեր երկրներում

27 Ապրիլ, 2016 21:11
Ինչպես են մարդիկ բարևում տարբեր երկրներում

Թունիսում բարևելիս մարդիկ նախ մի փոքր խոնարհվում են, ապա աջ ձեռքը դնում են ճակատին, հետո շուրթերին, ապա` սրտին: Այս ողջույնի իմաստը հետևյալն է. «Ես մտածում եմ քո մասին, ես խոսում եմ քո մասին, ես հարգում եմ քեզ»: 

 
Խաղաղ օվկիանոսի կղզիներում գտնվող Տոնգա պետության բնակիչները հանդիպելիս կանգնում են միմյանցից փոքր-ինչ հեռու, ոտքը խփում են գետնին, օրորում են գլուխն ու ճրթացնում են մատները:  
 
Ճապոնացիները բարևելիս խոնարհվում են:  
 
Էսկիմոսները բարևելիս բռունցքով թեթևակի խփում են մարդու գլխին և ուսերին:  
 
Նոր Գվինեայի Կոյի-իրի ցեղի ներկայացուցիչները բարևելիս խուտուտ են տալիս միմյանց ծնոտները: 
 
Կենիայի հարավում բնակվող աֆրիկյան Ակամբա ցեղի ներկայացուցիչներն, ի նշան խորին հարգանքի, բարևելիս թքում են միմյանց վրա:  
 
Կենտրոնական Աֆրիկայի Զամբիա հանրապետության բնակիչները բարևելիս ծափահարում են և խոնարհվում ռևերանսի մեջ: 
 
Գրենլանդացիների մոտ բարևելու հասկացությունը որպես այդպիսին բացակայում է, բայց միմյանց տեսնելիս նրանք պարտադիր արտասանում են. «Լավ եղանակ է»:  
 

Լրահոս

Դիտել ավելին