Կարևոր իրադարձություններ

Մթերքներ, որոնք այրում են ճարպը

27 Ապրիլ, 2016 20:54
Մթերքներ, որոնք  այրում են ճարպը

Ուտելու ընթացքում կարող եք այրել ավելորդ ճարպերը:

1. Հավկիթ
Ձվի դեղնուցում առկա վիտամին B12-ն օգնում է այրել ճարպերը: Բացի այդ, հավկիթը շատ հագեցնող է և կանխում է շատակերությունը:

2. Գետնանուշի կրեմ
Կաթնագույն, թե շագանակագույն, այն մագնեզիումի աղբյուր է և ապահովում է արդյունավետ նյութափոխանակություն:

3. Ավոկադո
Այն ունի ճարպն այրելու հատկություն և հարուստ է Լ-կարնիտինով՝ ամինաթթվով, որը հրաշալիորեն սնուցում է քո օրգանիզմի «շարժիչը»:

4. Համբուրգեր՝ տավարի ֆիլեով
Պատրաստված լինելով 90%-ով անյուղ մսից՝ այն մաքուր սպիտակուցի է վերածվում: Իսկ այդպիսի սնունդը մարսելու համար ավելի շատ էներգիա է անհրաժեշտ, քան ճարպի կամ ածխաջրերի դեպքում:

5. Պանիր
Կաթնամթերքի մեջ առկա լինոլաթթուն նույնպես խթանում է ճարպերի այրումը: Ընտրիր սերուցքային կամ սուր համ ունեցող պանիր:

6. Թթու վարունգ
Միջին չափի թթու վարունգն ընդամենը 7 կալորիա է պարունակում, իսկ այս աղի և խրթխրթան բանջարեղենը մարսելու համար քեզ հաստատ ավելի շատ էներգիա է անհրաժեշտ:

7. Կանաչ թեյ
Այն պարունակում է մեծ քանակությամբ կատեին՝ հակաօքսիդանտ, որն, ըստ ուսումնասիրությունների, հալեցնում է ճարպը: Բացի այդ, կոֆեինը խթանում է նյութափոխանակությունն օրգանիզմում:

8. Յոգուրտ
Ցածր յուղայնությամբ յոգուրտը պարունակում է պրոբիոտիկներ, որոնք նվազեցնում են ճարպի քանակը:

9. Սիսեռ
Մինչ քո օրգանիզմը ջանք է գործադրում սպիտակուցով հարուստ այս լոբազգին յուրացնելու համար, դու հավելյալ կալորիաներ ես ծախսում:

 

Լրահոս

Դիտել ավելին