Կարևոր իրադարձություններ

Աշխարհը դեպի լավը փոխած 10 մարդիկ

27 Ապրիլ, 2016 00:33
Աշխարհը դեպի լավը փոխած 10 մարդիկ

Հաշվի առնելով Երկրի բնակչությունը՝ ծանր ընտրություն:

Սակայն մարդիկ առանձնացրել են մրցանակները՝ մարդկությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար: Նոբելյան մրցանակը ամենաբարձրն է, որ մարդ կարող է ստանալ իր կյանքում: Այնպես որ, այս ցուցակում առաջադրվածները համարվում են լավագույնը: Այստեղ նրանք ներկայացված են անկախ կատեգորիայից:

N 10. Վերնեռ Գեյզենբերգ (1932), ֆիզիկա

Վերնեռ Գեյզենբերգը Նոբելյան մրցանակի առաջին անգամ առաջադրվել է 1928թ.՝ Ալբերտ Էյնշտեյնի կողմից: Վերջապես 1932թ. արժանացել է ֆիզիկայից, սակայն փաստացի մեդալը ստացել է հաջորդ տարի: Ճանաչվել է «քվանտային մեխանիկայի ստեղծումով»: Նրա աշխատանքը  հեղափոխեց ատոմների մասին գիտական մտածողությունը: 1927թ. հայտնաբերել է «անորոշության սկզբունքը», քվանտային մեխանիկայի հիմնարար օրենքը, որտեղ ասվում է, որ ինչքան ճշգրիտ է չափվում մեկ մասնիկի  բնութագրումը, այնքան ճշգրիտ հնարավոր է չափել նաև երկրորդը:

N 9. Կարմիր խաչի միջազգային կազմակերպություն (1917, 1944, 1963), խաղաղության ամրապնդում

Նոբելյան մրցանակի պատմության մեջ եզակի կազմակերպություն՝ ԿԽՄԿ-ն արժանացել է երեք մրցանակի: Խաղաղության մրցանակի հաղթող 1917թ. և 1944թ.՝ առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում կատարված մարդասիրական աշխատանքների համար, ինչպես նաև համատեղ մրցանակ՝ 1963թ. Կարմիր խաչի ընկերությունների լիգայի: 1901թ. պարգևատրվել է Անրի Դյունանը, ով հանդիսանում է Կարմիր խաչի շարժման հիմնադիրը:

N 8.Գերման Ջոզեֆ Մելլեր (1946), ֆիզիոլոգիա և բժշկություն

Պարգևատրվել է ռենտգենյան ճառագայթների ազդեցության տակ մուտացիաների հայտնաբերման համար: Հաղթանակը տասնամյակների աշխատանքի արդյունք էր: Երկրորդ համաշխարհային պատերազմի, Ճապոնիայում Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծությունից անմիջապես հետո ստացած մրցանակը հանրության ուշադրությունը հրավիրեց ճառագայթահարման վտանգավոր հետևանքների վրա: Աշխարհը մտնում էր սառը պատերազմի փուլ, իսկ Մյուլլերն օգնեց բարձրացնել հանրության ուշադրությունը միջուկային պատերազմի հնարավոր հետևանքների վրա:

N 7. Ժան-Պոլ Սարտր (1964), գրականություն

Մեկն է մրցանակի երկու հաղթողներից, ով ինքնակամ հրաժարվել է պարգևից: Սարտրը խոստովանել է, որ չի ցանկանում պարտավորված լինել որևէ սոցիալական հաստատության և հարցականի տակ դնել սեփական անկախությունը:Նա իր ողջ կյանքի ընթացքում ավելին էր, քան պարզապես «գրողը»: Նա համաշխարհային հռչակ է ձեռք  բերել քաղաքական մեկնաբանության, հասարակական կարծիքի ու գոյատևման փիլիսոփայության շնորհիվ: Ժան-Պոլ Սարտրը ելույթներ է ունեցել և էսքիզներ  գրել սառը պատերազմի  քաղաքականության վերաբերյալ, փնտրում էր ավելի բարձր հասկացողություն կյանքի մասին ու թե ինչպես ապրել ավելի լավ կյանքով՝ընդհանրապես:

N 6.Ֆրենսիս Քրիկ, Ջեյմս Ուոթսոն, Մորիս Ուիլկինս (1962), ֆիզիոլոգիա և բժշկություն

ԴՆԹ-ի կրկնակի պարուրաձև կառուցվածքի հայտնագործողներ Քրիկը, Ուոթսոնը և Ուիլկինսը հաջողությամբ լուծեցին կենսաբանության ամենաբարդ հանելուկը: ԴՆԹ-ն առկա էր դեռ 1953թ., բայց մինչ այս եռյակը ոչ ոք չէր կարողացել հասկանալ, թե ինչպես է այն աշխատում, և ինչի է այն նման:

N 5.Ալեքսանդր Ֆլեմինգ (1945), հոգեբանություն և բժշկություն

Մի մարդ, ով պատահաբար հայտնաբերեց պենիցիլինը: 1928թ. սեպտեմբերին Ֆլեմինգը վերադարձավ արձակուրդից և օգտագործեց Պետրիի բաժակը, ինչն անփութորեն ու պատահաբար մնացել էր լաբորատորիայում: Նա հայտնաբերեց, որ բորբոսը սպանեց այնտեղ եղած բակտերիաները: Հենց բորբոսն էլ պենիցիլինն էր: 12 տարի հետո նոր սկսվեց պրեպարատի զանգվածային արտադրությունը: Սակայն, Ֆլեմինգի նախնական աշխատանքը  ժամանակակից բժշկությանը հնարավորություն տվեց լինել այն, ինչ հիմա կա:

N 4. Մարտին Լյութեր Քինգ կրտսեր (1964), խաղաղության ամրապնդում

Ռասսայական հավասարության անխոնջ մարտիկ: Նոբելյան ինստիտուտի գնահատմամբ իր սոցիալական և քաղաքական կարիերայի ընթացքում Քինգը շրջագայել է ավելի քան 9 միլիոն կիլոմետր՝ ելույթ ունենալով ավելի քան 2,5 հազար անգամ: Համարվելով Ամերիկայի մեծագույն հռետորներից մեկը՝ 1964թ.-ի պարգևատրման ժամանակ նա եղել է Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը: Մրցանակը տրվեց «Ես ունեմ երազանք» հայտնի ելույթից ավելի քան մեկ տարի հետո:

N 3. Մարիա Քյուրի (1903, 1911), ֆիզիկա, քիմիա

Մարիա Քյուրին 1903թ. ստացած Նոբելյան առաջին կին մրցանակակիրն է: Իսկ 8 տարի հետո՝ 1911թ., նա առաջինն էր, ով երկու անգամ արժանացավ մրցանակ ստանալու պատվին: Նա հանդիսանում է նաև երկու տարբեր գիտությունների միակ մրցանակակիրը: 1903թ. նա կիսեց մրցանակը Պիեռ Կյուրիի ու Անրի Բեքքերելի հետ՝ ի նշան երախտագիտության նախկինում նրանց կատարած աշխատանքների: Իսկ 1911թ.-ին այդ մրցանակը շնորհվել է երկու նոր տարրերով`պոլոնիում եւ ռադիում, հայտնաբերելու համար:

N 2.Մայր Թերեզա (1979), խաղաղության ամրապնդում

Նրա թեկնածությունը շատերը վիճելի են համարում, թեև նա աշխատում էր ամբողջ աշխարհում բարելավել աղքատների, հիվանդների ու կարիքավորների կյանքը: Ծնվել է Մակեդոնիայում՝  ալբանական արմատներով: Հետո տեղափոխվել է Իռլանդիա, որպեսզի իրեն նվիրի Հռոմեական կաթոլիկ եկեղեցու ծառայությանը: Այնուհետև տեղափոխվել է Կալկաթա (Հնդկաստան), ուսուցանել անգլերեն, որտեղ էլ որոշում է կայացրել օգնելու կարիքավորներին: Իսկ 1948թ.-ին հիմնադրել է «Միսիոներական սիրո գթությունը», որը  ներկայումս աշխարհի ավելի քան 100 երկրներում ունի 400 գրասենյակներ:

N 1.Ալբերտ Էյնշտեյն (1921), ֆիզիկա

Եթե ​​երբևէ եղել է հսկայական ինտելեկտով ու լայն մտածողությամբ մարդու նախատիպ, ապա այդպիսին առանց սուր ծակող խղճի խայթի կարելի է համարել Ալբերտ Էյնշտեյնին: Այս մարդը, հավանաբար լայն շրջանակների է հայտնի  իր հարաբերականության տեսությամբ: Սակայն մրցանակ ստացել է այլ աշխատության համար՝ «Ֆոտոէֆեկտի տեսությունը»: Առաջադրվելով ավելի քան տասնյակ անգամ՝ նա մրցանակի արժանանալու մասին ստացել է հետգրություն ՝ «… տեսական ֆիզիկայի բնագավառում նաև այլ աշխատանքների համար»: Նոբելյան մրցանակի տեսանկյունից Էյնշտեյնը լավագույնն է:

Թարգմանությունը՝ shabat.am

 

Լրահոս

Դիտել ավելին