Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի «Ատլետիկոյի» դեմ խաղում վնասվածք էր ստացել «Վալենսիայի» հարձակվող Ռոդրիգոն:
Այսօր հայտնի է դարձել, որ 24-ամյա իսպանացին վնասել է ձախ ծնկի խաչաձև կապանները, որի պատճառով 3 ամիս խաղալու հնարավորություն չի ունենա,- հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը:
Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգոն 7 հանդիպման է մասնակցել: