Կարևոր իրադարձություններ

Բոլորը պետք է իմանան Հայոց ցեղասպանության ժամանակ իրականացված ոճրագործությունների մասին. Մոնտեվիդեոյի քաղաքապետ

26 Ապրիլ, 2016 22:17
Բոլորը պետք է իմանան Հայոց ցեղասպանության ժամանակ իրականացված ոճրագործությունների մասին. Մոնտեվիդեոյի քաղաքապետ

Ուրուգվայի հայկական հաստատությունների կողմից ապրիլի 25-ին կազմակերպված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված համաժողովի հիմնական զեկուցողն է եղել Մոնտեվիդեոյի քաղաքապետ Դանիել Մարտինեսը: «Փաստերը հիշելն էթիկայի և կյանքին հավատարմության հարց է: Ուրուգվայցիները պատիվ են ունեցել աշխարհում դառնալ առաջին պետության քաղաքացիները, որի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանո ւթյունը: Մենք կարող ենք ունենալ երանգներ, համոզմունքներ, կյանքը տեսնել տարբեր կերպ, բայց մենք բոլորս մարդ ենք և պետք է սովորենք ապրել խաղաղության մեջ»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, ասել է Մոնտեվիդեոյի քաղաքապետը:

Դանիել Մարտինեսն ապագան կառուցելու տեսանկյունից ընդգծել է յուրաքանչյուր ոճրագործության մասին իրականն ասելու հանձնառության կարևորությունը: «Այստեղ` Ուրուգվայում, մենք ապրել ենք մութ պահեր մեր պատմության ընթացքում: Նման ոճրագործությունները չկրկնելու միակ ճանապարհը իրականությունն իմանալն է»,- ընդգծել է Ուրուգվայի մայրաքաղաքի քաղաքապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին