Կարևոր իրադարձություններ

Սողոմոն Քոչարյանը հիվանդանոցից դուրսգրման ենթակա չէ, բայց ուզում է գնալ տուն և տաք լոգանք ընդունել

27 Հոկտեմբեր, 2015 10:28
Սողոմոն Քոչարյանը հիվանդանոցից դուրսգրման ենթակա չէ, բայց ուզում է գնալ տուն և տաք լոգանք ընդունել

«Առաջին լրատվական»-ը գրում է. 

Ցմահ ազատազրկման դատապարտված, 21 տարի անազատության մեջ գտնվող, սակայն օրերս ազատություն ստացած հետախույզ Սողոմոն Քոչարյանը շարունակում է մնալ հիվանդանոցում՝ բայց բժիշկների հսկողության տակ։

Քոչարյանի փաստաբան Գրիշա Բալասանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Քոչարյանը ներկա պահին դուրսգրման ենթակա չէ, սակայն առաջիկա օրերին կորոշվի՝ կտեղափոխեն նրան տուն, թե ոչ։ «Սողոմոն Քոչարյանի մոտ, տուն գնալու հետ կապված հակասական տրամադրություն է։ Մեկ շատ է ուզում դուրս գրվել հիվանդանոցից, մեկ էլ փոշմանում է, ուզում է մնալ, ապաքինվել։ Ասում է՝ ուզում եմ երկու ոտքով տուն գնալ»,- ասաց Բալասանյանը։
Փաստաբանը նաև ասաց, որ բժիշկներն անում են հնարավորը, որպեսզի Քոչարյանի առողջական վիճակը կայունանա։

Սողոմոն Քոչարյանի մայրն էլ՝ Զինա Քոչարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ որդին ամենաշատն ուզում է տուն գնալ «տաք ջրով լոգանք ընդունելու համար», որը իրեն դեռ չի թույլատրվում։

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին