Կարևոր իրադարձություններ

Ավտոբուսի պայթյունի իրականացման կասկածյալի տանը շարունակվում են իրավապահների գործողությունները, դուռը կապարակնքված է (լուսանկարներ)

26 Ապրիլ, 2016 19:42
Ավտոբուսի պայթյունի իրականացման կասկածյալի տանը շարունակվում են իրավապահների գործողությունները, դուռը կապարակնքված է (լուսանկարներ)

Tert.am-ը գրում է.

 Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի ենթադրյալ մեղավորի տանը, ով բնակվում է Երևանին հարակից Ձորաղբյուր ամառանոցային թաղամասում, շարունակվում են իրավապահների գործողությունները:


Ավտոբուսի պայթյունի համար կասկածյալի առանձնատան դուռը փակ է, պլոմբած՝ կողպեքը վրան: Այս մասին տեղից հաղորդում է Tert.am-ի լրագրողը:

 

Հարևանները կասկածյալի ու նրա հարազատների վերաբերյալ ոչինչ չեն խոսում՝ նշելով, որ նրանց հետ գրեթե շփում չեն ունեցել: Միայն ասել են, որ դեռևս երեկվանից տան մոտ ոստիկաններ են նկատել, ովքեր աշխատում են նաև այսօր:

 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն քննությամբ և ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի դեպքի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսային քարտի բաժանորդը կենցաղային հողի վրա ունեցել է դժգոհություն ազգականների հետ և նախապատրաստվել է պայթեցման եղանակով նրանց վնասել։


Միջազգային ահաբեկչության և ահաբեկչության վարկածն առաջ քաշելու համար քննությամբ և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում որևէ տվյալ ձեռք չի բերվել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին