Կարևոր իրադարձություններ

Հոլանդացի լրագրողները Էրդողանին կապիկի տեսքով են պատկերել

26 Ապրիլ, 2016 19:34
Հոլանդացի լրագրողները  Էրդողանին կապիկի տեսքով են պատկերել

Բրիտանական The Independent թերթի փոխանցմամբ՝ հոլանդացի լրագրողները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին պատկերել են կապիկի տեսքով, ով ճնշում է եվրոպական խոսքի ազատությունը:

Ծաղրանկարը հրապարվել է De Telegraaf թերթի առաջին էջում, որը համարվում է Նիդերլանդներում ամենաշատ ընթերցվող թերթերից մեկը: Այն վերնագրված է «Էրդողանի երկար ձեռքը»: Թուրքիայի նախագահը պատկերված է կապիկի տեսքոսվ, իսկ կինը, որին նա ճնշում է, նման է թուրքական ծագմամբ հոլանդացի գրող Էբրու Ումարին, ում ապրիլի 24-ին ձերբակալել էին Թուրքիայում:

Նրան մեղադրել են Twitter-ում Էրդողանին վիրավորելու համար, ապա բաց էին թողել երկրից չբացակայելու ստորագրության դիմաց:

pic_ed154e455413de64144b4a94919d69b0

 

Լրահոս

Դիտել ավելին