Կարևոր իրադարձություններ

Իր սեփական ավտոմեքենայով Երևանում վրաերթի է ենթարկվել ՀՀ Արդարադատության նախարարության 48-ամյա աշխատակցուհին

27 Հոկտեմբեր, 2015 10:15
Իր սեփական ավտոմեքենայով Երևանում վրաերթի է ենթարկվել ՀՀ Արդարադատության նախարարության 48-ամյա աշխատակցուհին

Shamshyan.com-ը գրում է. Այսօր` հոկտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 09:10-ի սահմաններում Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց բուժօգնության է դիմել Երևան քաղաքի Ա. Տիգրանյան 20 շենքի բնակչուհի, 48-ամյա Գայանե Գինոսյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց է տեղափոխվել իրենց շենիք բակից, երբ ավտոտնակից դուրս է բերել Volkswagen մակնիշի 13 AN 003 համարանիշի ավտոմեքենան և այն կայանելով` ցանկացել է ավտոտնակի դուռը փակել:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ այդ ժամանակ ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ է ընթացել և հարվածել է Գ. Գինոսյանին, ինչից հետո բախվել է այնտեղ գտնվող գյուղատնտեսական մթերքներ վաճառելու նպատակով կառուցված շինության բաժանարար բետոնե հատվածին և եղևնուն:

Վթարի մասին թիվ 1 հիվանդանոցից տեղեկությունը փոխանցել են ճանապահային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ տեղեկությունը փախանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն: 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին