Կարևոր իրադարձություններ

Բոլոր պարերը պարել ենք, մնացել է տրնգին. ՕԵԿ-ական պատգամավորը ուրախ է, որ ԱԺ- ն Բաղդասարովին արտոնություններ չտվեց

26 Ապրիլ, 2016 18:00
Բոլոր պարերը պարել ենք, մնացել է տրնգին. ՕԵԿ-ական պատգամավորը ուրախ է, որ ԱԺ- ն Բաղդասարովին արտոնություններ չտվեց

 

 

ՕԵԿ-ական պատգամավորը գոհունակություն հայտնեց առա այն, որ  չնայած Հրազդանի ցեմենտ ընկերությանը շուրջ 500 միլիոն հարկային արտոնություններ ունի և  չնայած կառավարության հետևողական ջանքերին, խորհրդարանը մերժեց նախագիծը:

«Բոլոր պարերը պարել ենք, հիմա էլ մնացել է տրնգին:  Ցեմենտի գինն էլ դեռ ավելացրել է , չգիտեմ էլ ի՞նչ է արել, հիմա էլ պե՞տք է հարկային արտոնություն տանք»,-հարցրեց պատգամավորը` հիշեցնելով, որ հենց նրա պատճառով Հայաստանը չունեցավ  նորմալ ազգային ավիափոխադրող, իսկ տասնյակ օդաչուներ լքեցին Հայաստանը և այլ տեղերում գտան աշխատանք:


Հիշեցնենք, որ այսօր ԱԺ քվեարկությամբ տապալվեց Հրազդանի ցեմենտի գործարանի հարկային պարտավորությունների տույժերի դուրսգրման մասին օրինագիծը`  խորհրդարանում քվորում չապահովվելով:


Նախքան այդ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը,  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության  ղեկավար Նաիրա Զոհրաբյանը քննադատեցին Հրազդանի ցեմենտի գործարանի սեփականատեր  ու նախկին ՀՀ ավիափոխադրող Միխայիլ Բաղդասարովին, իսկ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Ով ուզում է, գալիս է, երկիրը թալանանում է, հետո ասում է` ցտեսություն ձեզ, ես գնացի: Հիշեցնենք Միխայիլ Բաղդասարովի օդի տուրքը, որի տակ կքած էր երկիրը տարիներ շարունակ: Պեղեք, գտեք, թող գա ու կրի պատասխանատվությունը»:

 

Լրահոս

Դիտել ավելին