Կարևոր իրադարձություններ

Աբրամովիչը վերջնաժամկետ է ներկայացրել Մոուրինյոյին

27 Հոկտեմբեր, 2015 10:10
Աբրամովիչը վերջնաժամկետ է ներկայացրել Մոուրինյոյին

Լոնդոնի «Չելսիի» ղեկավար Ռոման Աբրամովիչը վերջնաժամկետ է ներկայացրել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:

Ինչպես հայտնում է «Goal.com»-ը, Աբրամովիչը պորտուգալացի մասնագետի հետ վերջինիս հեռանալ - չհեռանալու հարցը կքննարկի 2 շաբաթից:

Այդ ընթացքում «ազնվականները» Պրեմիեր լիգայի շրջանակում մրցելու են «Լիվերպուլի» և «Սթոք Սիթիի» հետ:

Հարկ է նշել, որ պարբերականն արդեն առանձնացրել է Մոուրինյոյի հավանական փոխարինողների անուններն՝ ըստ Աբրամովիչի՝ Գուս Հիդինգ և Կարլո Անչելոտի:

Հիշեցնենք, որ ներկա դրությամբ «Չելսին» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը:

 

Լրահոս

Դիտել ավելին