Կարևոր իրադարձություններ

Աշխարհահռչակ հայ եղբայրների կոչը հայ ժողովրդին (ֆոտո)

26 Ապրիլ, 2016 17:40
Աշխարհահռչակ հայ եղբայրների կոչը հայ ժողովրդին (ֆոտո)

Ամերիկյան աշխարհահռչակ Platinum Motorsports ընկերության սեփականատերեր Ջեք և Ջորջ Քեշիշյանները անդրադարձել են Հայոց ցեղասպանությանը և կոչով դիմել հայ ժողովրդին:

«Այսօր նշվում է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը։1915-ի ապրիլի 24-ին ավելի քան 1.5 միլիոն հայերի կոտորեցին Օսմանյան կայսրությունում:

Սա շատ կարեւոր հիշատակի օր է ինձ եւ աշխարհասփյուռ միլիոնավոր հայերի համար: Մենք պետք է միասին լինենք եւ նպաստենք Հայոց ցեղասպանության ճանաչմանը»,- Instagram-ում գրել են եղբայրներն՝ ավելացնելով.

«Խորին հարգանքներս Ջորջ Քլունիին, որը նախագահ Սերժ Սարգսյանի, Շառլ Ազնավուրի, կաթողիկոս Գարեգին 2-րդի եւ այլ բարձրաստիճան այրերի հետ ներկա եղավ Հայոց ցեղասպանության օրվան նվիրված միջոցառումներին։

Ավելի վաղ Քլունին մեջբերել էր Ա. Հիտլերի հայտնի խոսքը՝ ո՞վ է հիշում Հայոց ցեղասպանությունն այսօր, ինչին պատասխանել էր՝ աշխարհը»,- նշել են Ջեք եւ Ջորջ Քեշիշյանները՝ Instagram-ում հրապարակելով լուսանկարներ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրից։

 

 

Լրահոս

Դիտել ավելին