Կարևոր իրադարձություններ

«Կոչ ենք անում սոցիալական ցանցերի օգտատերերին չստուգված տեղեկություններ տարածելիս ցուցաբերել զսպվածություն». ՄԻՊ

26 Ապրիլ, 2016 16:46
«Կոչ ենք անում սոցիալական ցանցերի օգտատերերին չստուգված տեղեկություններ տարածելիս ցուցաբերել զսպվածություն». ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել ապրիլի 25-ին Երևանում ուղեւորատար ավտոբուսի պայթյունի կապակցությամբ:

«Խորին ցավակցություն ենք հայտնում երեկ երեկոյան Երեւանում ավտոբուսի պայթյունից տուժած քաղաքացիներին եւ նրանց ընտանիքների անդամներին:

Կարեւորում ենք հանրային նշանակության նման դեպքերի քննության եւ բացահայտման վիճակի վերաբերյալ հասարակության տեղեկացված լինելու իրավունքի լիարժեք երաշխավորումը: Ընդ որում, հատկապես կարեւոր է պետական համապատասխան մարմինների կողմից հասարակությանը պարբերական, ստուգված եւ համակարգված տեղեկությունների մատուցումը:

Մյուս կողմից, այսպիսի իրավիճակներում անհրաժեշտ է զերծ մնալ հրապարակային դաշտում թյուրիմացություն առաջացնող տեղեկությունների տարածումից: Կարեւորելով խոսքը ազատության եւ տեղեկացված լինելու իրավունքի նշանակությունը՝ կոչ ենք անում սոցիալական ցանցերի օգտատերերին նման դեպքերում չստուգված տեղեկություններ տարածելիս ցուցաբերել զսպվածություն՝ ելնելով այլոց իրավունքների պաշտպանության նկատառումից»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին