Կարևոր իրադարձություններ

Իրանը պաշտոնական բողոք է հղել ԱՄՆ-ին՝ իր ակտիվները յուրացնելու համար. ԶԼՄ-ներ

26 Ապրիլ, 2016 16:46
Իրանը պաշտոնական բողոք է հղել ԱՄՆ-ին՝ իր ակտիվները յուրացնելու համար. ԶԼՄ-ներ

Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ն Շվեյցարիայի դեսպանի միջոցով պաշտոնական բողոք է հայտնել ԱՄՆ-ին՝ կապված երկու միլիարդ դոլարի յուրացման հետ:

Իրանի ԱԳՆ-ն շվեյցարացի դիվանագետին ներկայացրել է երկու փաստաթուղթ, որոնցում շարադրված է եղել երկրի դիրքորոշումը: Թեհրանի կարծիքով՝ ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը խախտում է Իրանի ու ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը:

ԱՄՆ-ի ու Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 1979 թվականին, ինչից հետո Թեհրանում ամերիկյան շահերը ներկայացնում է Շվեյցարիայի դեսպանը:

Ավելի վաղ ԱՄՆ Գերագույն դատարանը հրաժարվել էր Իրանի Կենտրոնական բանկին վերադարձնել սառեցված ակտիվներից 2 միլիարդ դոլար, որը պետք է ուղղվի ամերիկյան այն ընտանիքներին, որոնց հարազատները 1983 թվականին զոհվել են Լիբանանում: Իրանը մեղադրվում է այդ ամենի հետ կապված լինելու համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը պատրաստվում է հայց ներկայացնել միջազգային քրեական դատարան:

 

Լրահոս

Դիտել ավելին