Կարևոր իրադարձություններ

Շիրխանյանի վիճակը լավ չէ. փաստաբան

26 Ապրիլ, 2016 16:40
Շիրխանյանի վիճակը լավ չէ. փաստաբան

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը ՝ իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու, վերացնելու և այլ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել Գլխավոր դատախազին, ինչն էլ մերժվել էր առանց բացատրությունների:  Օրեր առաջ առաջին ատյանի դատարանը երկարաձգել էր Շիրխանյանի խափանման միջոցը:

«Ոսկանյանը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի որոշումը: Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգեց նիստը՝ մինչև հիգշաբթի»,- Shabat.am-ին հայտնեց փաստաբանը:

«Վերջին անգամ, երբ այցելել էի իմ պաշտպանյալին ասաց, որ դեղերը խմում է և հետևում է նշանակված բուժումներին, սակայն քիչ առաջ տեղեկացա, որ վիճակը լավ չէ: Այս պահին պատրաստվում եմ տեսակցել նրան»,- եզրափակեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Վահան  Շիրխանյանը մեղադրվում է  Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառությունր և  դերակատարություն ունենալու մեջ:

Նա կալանքի տակ է դեկտեմբերի 19-ից պաշտպանի խոսքով  չնայած  ոտքի թրոմբի վիրահատությանը, նա  կրկին դժվարությամբ է տեղաշարժվում:

 

Լրահոս

Դիտել ավելին