Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այսօր կմասնակցի Սիրիայի հարցով փարիզյան հանդիպմանը

27 Հոկտեմբեր, 2015 10:05
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այսօր կմասնակցի Սիրիայի հարցով փարիզյան հանդիպմանը

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էնթոնի Բլինկենը կմասնակցի Փարիզում Սիրիայի հարցով հանդիպմանը՝ հայտնել է ԱՄՆ Պետդեպը։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։

«Պետքարտուղարի տեղակալ Էնթոնի Բլինկենն ուղևորվում է Փարիզ՝ մասնակցելու բազմակողմ հանդիպմանը, որը գումարվել է ֆրանսիական կառավարության կողմից սիրիական ճգնաժամի քննարկման համար»,- ասվում է Պետդեպի հաղորդագրությունում։

Երեկ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Սիրիայի իրավիճակի հարցով երեքշաբթի հանդիպում է ծրագրվում Փարիզում։

 

Լրահոս

Դիտել ավելին