Կարևոր իրադարձություններ

Եգիպտոսում հակակառավարական ցույցի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 230 մարդ

26 Ապրիլ, 2016 16:35
Եգիպտոսում հակակառավարական ցույցի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 230 մարդ

Կահիրեում 237 ցուցարար է ձերբակալվել ցույցի ժամանակ, որն անցկացվել է Կարմիր ծովում 2 կղզի Սաուդյան Արաբիային փոխանցելու երկրի նախագահ Ադել Ֆաթահ աս-Սիսիի որոշման դեմ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Ցուցարարների պաշտպանության ճակատի անդամներ՝ փաստաբաններ Գամալ Էյդը և Մոհամմեդ Աբդել-Ազիզը հայտարարել են, որ բոլոր ձերբակալվածները բանտարկված են եղել մինչև երկուշաբթի օրվա կեսգիշեր: Նրանք նաև նշել են, որ ձերբակալվածների թիվը նվազում է, քանի որ ոստիկանությունը պարբերաբար բաց է թողնում ցուցարարներին:

Նշվում է նաև, որ դեռ պարզ չէ՝ արդյոք ձերբակալվածներից մեկը կփոխանցվի՞ դատախազություն:

 

Լրահոս

Դիտել ավելին